Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՔԿՀ-ները գերբեռնված են

ՔԿՀ-ները գերբեռնված են
24.06.2014 | 13:47

«Մեդիա» կենտրոնում հրավիրված «Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամները ներկայացրին այսօր քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող արատավոր երևույթները: Նրանց հաջողվել է հավաքել տեղեկություն ՔԿՀ-ների գերբնակեցման վերաբերյալ: Մասնավորապես` 2014թ. մարտ ամսվա տվյալներով` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 154-ի փոխարեն բնակվում է 237 բանտարկյալ, «Նուբարաշեն»-ում` 840-ի փոխարեն` 997, «Սևան»-ում` 548-ի փոխարեն` 591, «Կոշ»-ում` 640-ի փոխարեն` 718, «Վանաձոր»-ում` 235-ի փոխարեն` 245, «Հրազդան»-ում` 212-ի փոխարեն` 215, «Արթիկ»-ում` 361-ի փոխարեն` 373:

Անդրադառնալով դատապարտյալների խնդիրներին` դիտորդական խմբի անդամներ Արայիկ Զալյանը, Ռուբեն Սարգսյանը, Հասմիկ Հարությունյանը, Անի Վարդանյանը նշեցին, որ նրանք հաճախ չեն օգտվում սննդից, քանի որ ՔԿՀ-ների սնունդն անորակ է, նախընտրում են տնից ուղարկված սնունդը: Լուրջ խնդիր է բուժսպասարկումը, «Վանաձոր» ՔԿՀ-ում չկա բժիշկ: «Գորիս» ՔԿՀ-ն կառուցվել է 1800-ական թվականներին և գտնվում է անմխիթար պայմաններում:
Դիտորդական խմբի անդամներն ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ դատապարտյալները մեծ մասամբ խուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, քանի որ գտնվում են բանտային վարչակազմի ճնշման ներքո: Նրանք միայն ոչ ֆորմալ պայմաններում են ահազանգում իրենց հուզող խնդիրների մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ